Երկու հատ հետաքրքիր նորություն ստացվեց տնտեսական ոլորտից:
Առաջինը, որ Տիգրան Սարգսյանին նշանակեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Դա դեռ հասկանալ է պետք:
Երկրորդը, որ Սամվել Կարապետյանը վերջնականապես հաստատեց ՀԷՑ-ի սեփականատեր դառնալը: Դա լավ բան ա, եթե ամեն ինչ նորմալ գնա, և ՀԷՑ-ը շարժվի միայն բիզնեսի ու սոցիալական պատասխանատվության ճանապարհով:
Մի անգամ ասել եմ, որ ՀԷՑ-ի վաճառքն ահազանգ պետք է դառնա բոլոր այն դրսի սեփականատերերի համար, ովքեր Հայաստանը դիտարկում էին որպես խոպան ու շատ արագ հարստանալու միջոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել