Life.panorama.am-ը գրում է.

Մարինա Գրեգը՝ հետագա պլանների ու անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ով վերջին շրջանում «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ վարում է «Առաջին ծրագիր» առավոտյան թողարկումը: Հաղորդավարուհին կիսվել է ամեն առավոտ բարձր տրամադրություն ունենալու իր գաղտնիքների, անձնական կյանքի նկատմամբ իր պատկերացումների եւ աշխատանքային ծրագրերի մասին:

Մարինա, «Արմնույզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ձեզ վստահվեց այսհեռուստաընկերության կողմից մարդկանց բարի լույս ասելՍա պատասխանատու,հաճելիմիաժամանակ դժվար գործ էԿպատե՞քթե ինչպե՞ս է հաջողվում ամենառավոտերբ շատերը գուցե դեռ չեն հասցրել մեկ գավաթ սուրճ խմելբայց դուքխնամվածգեղեցիկ ու բարձր տրամադրությամբ արդեն եթերում եք:

-     Ճիշտ նշեցիք` հաջողվում է. շուտ արթնանալու հույսս հաջողության վրա է, որովհետև ես սիրում եմ երկար քնել, և հարազատներս գիտեն, որ առավոտյան 6-ին արթնանալն ինձ համար բարդ է, բայց հայտվում ես քո սիրած աշխատավայրում և մոռանում ես բոլոր դժվարությունները և շատ բարձր տրամադրությամբ ասում ես՝ Բարի լույս։

Կցանկանայիորպեսզի պատմեիք նաեւ առհասարակ Ձեր աշխատանքայինգործունեությունիցդուք այն հաղորդավարուհիներից եքով, այսպես ասած, մի գործովչի սահմանափակվումէլ ինչո՞վ եք այս ընացքում զբաղված:

-   Իմ միտքը երբեք դադար չի վերցնում, շատերը գիտեն, որ ես նաև ստեղծագործում եմ, հուսով եմ ավելի լայն մասշտաբով այդ ամենը առաջիկայում ներկայացնելու հնարավորություն կունենամ։ Մի քանի պլաններ ևս, որոնք բուն իմ աշխատանքի հետ կապված չեն։

Մարինա, հետեւելով Ձեր աշխատանքային «էվոլյուցիային», կարելի է ենթադրելորխիստ նպատակասլաց եքՁեր նման տեսակը ի ծնե՞ էթե ինքներդ եք Ձեր մեջզարգացրել այն:

-  Կարծում եմ, առհասարակ աշխատասեր մարդիկ նպատակասլաց են, դու չես կարող զբաղվել քո սիրած գործով և չցանկանալ առաջ գնալ ու ավելիին հասնել։ Պետք է ուղղակի գտնել այն, ինչն իսկապես քո հոգուն մոտ է, ոչ թե գնալ աշխատանքի ու գալ տուն` միայն ամսվա վերջում քարտի վրա թվեր տեսնելու համար։

 Վերջերս Ձեր համարձակ ֆոտոշարքից հետո նշել էիքոր մեր հասարակությունըդեռեւս պատրաստ չէ նման լուսանկարները առանց զարմանքի ընդունելուըստ Ձեզ,հիմաերբ շատերս պնդում ենքոր առավել ժամանակակից մտածողութուն ենք ձեռքբերելդեռ շա՞տ ճանապարհ ունենք անցնելուորպեսզի այլեւս չզարմանանքհամարձակ լուսանկարներից:

-  Նախ պետք է հասկանալ` ինչ ասել է ժամանակակից մտածողություն։ Շատերն այսօր ազատությունը շփոթում են այլասերվածության հետ։ Ես էլի այն կարծիքին եմ, որ իմ լուսանկարները էսթետիկ ու նուրբ են ստացվել և դրանցում վուլգարություն չկա, ուղղակի մարդկանց աշխարհընկալումը տարբեր է` մեկի համար բաց ոտքերն արդեն խոսում են աղջկա թեթև վարքագծի մասին, մյուսի համար երկար փեշը դեռ բարոյականության չափանիշ չէ, չես կարող ոչ մեկին պարտադրել քո կարծիքը։ Հուսով եմ, ժամանակի ընթացքում մարդիկ ուղղակի կկարողանան այդ առումով առողջ դատել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել