«ԲՀԿ պատգամավորները ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցել արտաքին և ներքին քաղաքականության, վերջին շրջանում սահմանային լարվածության և սոցիալ–տնտեսական իրավիճակի վերաբերյալ»:
Առաջանում են հարցեր՝
1. ՀՀ-ում արտաքին քաղաքականությունն իրականացնում են համապատասխան պետական կառույցները, հանձնաժողովները և այլն, որոնցում ընդգրկված են նաև այդ պատգամավորները: Ինչի՞ են մարդիկ իրենց վերապահել ավելին:
2. ՀՀ-ում ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը քննարկվում են երկրի ներսում: Ներքին խոհանոցն ինչի՞ եք քննարկում թեկուզև մեր դաշնակցի դեսպանի հետ: Այլ հարց, որ դեսպանը բոլորից լավ գիտի մեր ներքին խոհանոցը, բայց գիտի անողնաշար ՀՀ քաղաքացու ու պաշտոնյայի պատճառով:
3. Սահմանային լարվածության մասին ի՞նչ նորություն, ի՞նչ նոր լուծում կարող են առաջարկել: Ախր դեսպանը ձեզնից լավ գիտի, դուք իրան ի՞նչ կարող եք ասել:
4. Սոցիալ-տնտեսականի հետ կապված նորմալ է (իրենց խոսքը գործ է):
Եվ վերջապես, ի՞նչ հստակ եզրահանգման, ի՞նչ առարկայական արդյունքի են ձգտում հասնել: