Panorama.am-ը գրում է.
Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: Մրցումներին մասնակցում են 1999, 2000, 2001 թթ. ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային ըմբիշները: Ոսկե մեդալակիրներ են դարձել Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ