1302418275Կորնելյան համալսարանի ֆիզիկոս Ռոբերտ Շեպարդը և նրա գործընկերները մշակել են հատուկ կաուչուկանման նյութ, որն ունի մեծ առաձգականություն և հիշողության էֆեկտ, և որից հնարավոր է պատրաստել արհեստական սրտի անալոգ, շնչափող և նույնիսկ ձեռքեր, ասվում է Advanced Materials պարբերականում հրատարակված հոդվածում:

Գիտնականներն այդ նյութն օգտագործել են լիարժեք արհեստական սիրտ ստեղծելու համար, որն ընդունակ է արյունը մղել անոթներով` փորձարկելով ծակոտկեն սիլիցիումային նյութերով և 3D տպիչով:

Շեպարդը վստահ է այն բանում, որ տվյալ նյութը և նրա հիմքի վրա ստեղծված արհեստական սրտերն ու շնչափողերը կստանան FDA-ի հաստատումը, քանի որ սիլիկոնը վաղուց է ճանաչվել որպես մարդու առողջության համար անվտանգ նյութ: Սակայն գիտնականը խոստովանում է, որ մինչ այդ պահը դեռ մի քանի տարի կանցնի, քանի որ իր խումբը պետք է ավարտի բոլոր անհրաժեշտ կլինիկական փորձարկումները, և համոզվի բացասական կողմնակի ազդեցությունների բացակայության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել