Tert.am–ը գրում է.
Գերմանացի վնասվածքաբանը բացատրել է, թե ինչ սխալ են թույլ տալիս պայուսակը ուսին գցելով: Ամեն օր պայուսակ կրելը` ուսին գցված, կարող է հանգեցնել որոշ հիվանդությունների առաջացմանը:
Այսպիսով, եթե պայուսակ եք կրում, պետք է համոզվեք, որ այն ձեր մարմնի քաշի 5 տոկոսից ավելին չի կշռում, այլապես մկանային ցավ ունենալու վտանգ կա: Իսկ ավելի լուրջ խանգարումը ողնաշարի կորացումն է:
Ոսկրային հիվանդությունների գերմանական ինստիտուտի նախագահ Ռեյնարդ Շինդերհենդը զգուշացնում է, որ ամեն օր ծանր գրքեր կրելը պայուսակի մեջ վնասում է ողնաշարը:
Ինչպես տեղեկացնում է Healthy life tricks-ը` մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել պայուսակի ծանրությանը և հաճախակի փոխել կողմը, որով գցում եք պայուսակը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/15/bag-spinal-damage/1817413
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



