Tert.am–ը գրում է.

Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից:

Ծխելը թողնող մարդիկ  կարող են չմտածել, որ այդպես հնարավոր չէ մաքրել թոքերը, քանի որ նիկոտինը դուրս է գալիս արյան միջից, և վերադառնում է համ և բույր զգալու ունակությունը:

Ինչպես ներկայացնում է Healthy life land-ը` ծխելու ձգտումը գալիս է նրանից, որ թոքերում դեռ նիկոտինի պարունակություն կա: Այն արյունատար անոթներում մնում է 6-8 ժամ մեկ ծխախոտից օգտագործումից հետո:  Աղբյուրը ներկայացրել է այն մթերքները, որոնք օգնում են արագ դուրս բերել կուտակված նիկոտինը օրգանիզմից:

Նարինջ
Այն հարուստ է վիտամին C-ով, արագացնում է նյութափոխանակությունը և արյան սպիտակ գնդիկների ձևավորումը:

Բրոկկոլի
Այս բանջարեղենը հարուստ է C և B5 վիտամիններով, որոնք սպառվում են ծխելիս:

Սպանախ
Այն օգնում լրացնել  ֆոլաթթվի պակասը, որը քայքայվում է ծխելիս: Այն օգնում է նաև վերարտադրել առողջ բջիջները:

Ջուր
Նիկոտինը ջրազրկում է օրգանիզմը: Ծխող մարդկանց խորհուրդ է տրվում օրական 8 բաժակ ջուր ըմպել: Այն դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել