Արդյո՞ք կարելի է ննջարանում սրբապատկերներ կամ խաչ կախել168.am-ը գրում է.

– Շուտով ամուսնանում եմ և մեր տանը ունեմ Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի սրբապատկերը։ Եվ ես ցանկանում եմ այն ինձ հետ տանել և կախել  մեր ննջասենյակում։ Արդյո՞ք կարելի է ննջարանում սրբապատկերներ կամ խաչ կախել։ Ճի՞շտ է, որ արևելյան պատին։

– Սրբապատկերը կամ խաչը մեզ Աստծու մասին են հիշեցնում: Դուք ճիշտ կանեք, եթե դրանք Ձեր ննջասենյակում կախեք, որովհետև լավ է, որ միշտ Աստծու մասին հիշեք: Եթե արևելյան պատին կախված լինեն, ապա աղոթելիս սրբապատկերին կամ խաչին դեմքով կկանգնեք: Լավ կլինի, եթե այդպես լինի, սակայն սենյակի դասավորվածությունից պետք է կողմնորոշվեք: Սրբապատկերները կախելու հարցում կարևոր է նախ Ձեր նշանածի համաձայնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել