30-ամյա Տեսս Հոլիդեյը պլյուս չափի ամենահայտնի մոդելներից է: Աղջիկը կշռում է 155 կգ ու դա նրան ընդհանրապես չի անհանգստացնում:
Տեսսը հպարտանում է իր մարմնի ամեն մի սանտիմետրով ու կոչ է անում մյուս աղջիկներին չամաչել սեփական կազմվածքից: Մոդելը ամենևին չի կոմպլեքսավորվում իր քաշի պատճառով ու հաճախ է իր Instagram-ում բաց լուսանկարներ հրապարակում:
Օրերս նա հրապարակել է լուսանկար, որտեղ գրեթե մերկ է:
Պարզվում է, նա հենց այնպես չի մերկացել, այլ ցուցադրել է կուրծքը #nobraday («Օրն առանց կրծկալի»)ֆլեշմոբի համար: Ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել կրծքի քաղցկեղի նկատմամբ:
Տեսսի խոսքով՝ իր մորաքույրը մահացել է հենց այդ հիվանդության պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել







