ԱՄՆ-ը կսառեցնի հաջորդ տարի նախատեսված Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և 2016-ի ավարտից հետո այնտեղ կթողնի մոտ 5.5 հազար զինվորներ` կապված «երկրում փխրուն դրության հետ»: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Նրա խոսքերով` մոտ 9.8 հազար զինվորականներ, որոնց նախատեսվում էր դուրս բերել հաջորդ տարվա սկզբին, «երկրում ներկա կլինեն հաջորդ տարվա մեծ մասը»: 2016-ից հետո ԱՄՆ-ը «փոքր քանակությամբ բազաներում կպահպանի 5500 զինվորականների», ասել է Օբաման` հստակեցնելով, որ խոսքը Բաղրամի, Ջելալաբադի և Քանդագարի մասին է:
«Աֆղանական ուժերը նախկինի պես այնքան ուժեղ չեն` ինչպես պետք է լինեն: Աֆղանստանում դրությունը փխրուն է, վատթարացման վտանգ կա»,- հավելել է նա:
«Թալիբանն ընդլայնել է երկրում իր ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը: