Ինչեր ասես, որ չես անի աստղերը՝ հանուն փիառի։ Հոլիվուդյան ու ռուսաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչները պատրաստ են կարմիր գորգ դուրս գալ լրիվ մերկ, հրապարակավ ծեծկռտուքների մեջ մտնել, սկանդալներ հրահրել, ինչպես նաև ակտիվորեն սոցցանցերից օգտվել։
Սովորաբար, աստղերն իրենց միկրոբոլգերում հրապարակում են իրենց առօրյային վերաբերող կոնտենտ, սակայն երբեմն սոցցանցերը բառիս բուն իմաստով պայթում են, երբ ինչ որ աստղ հրապարակում է լուսանկարներ, որոնք կարծես թե հանրության համար պետք է անհասանելի մնային։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի աստղերի, ովքեր չեն ամաչում հրապարակել նույնիսկ ամենասկանդալային ու ինտիմ բնույթի լուսանկարներ։
1․ Անաստասիա Վոլոչկովա
Վոլոչկովայի ինստագրմայն էջից, կարելի է հասկանալ, որ նա շատ է սիրում 4 բան․ ցեխ, ծով, շպագատ ու մինի-վարտիքներ։ Այն մեկանաբաններին, ովքեր հրավիրում են Վոլոչկովայի ուշադրությունն այն բանի վրա, որ ինքը չափազանց փոքր համարի կրծկալներ ու վարտիքներ է հագնում, էպատաժային աստղը պատասխանում է, որ իր մարմնի կառուցվածքը թույլ է տալիս հագնել ինչ ցանկանա, իսկ եթե հարկ լինի՝ նաև ոչինչ չհագնել։
2․ Նիկի Մինաժ
Չնայած նրան, որ Նիկի Մինաժը հաջողակ երգչուհի է ու անգամ արժանացել է Video Music Awards 2015 մրցանակին՝ լավագույն հիփ-հոփ տեսահոլովակի համար, նրա ինստագրամին նայելիս, մի տեսակ կասկածում էլ ես։ Տպավորություն է ստեղծվում, որ իր գործունեության սահմաններում նա նեղվածք է զգում, հատկապես՝ գոտկատեղի շրջանում․․․
3. Նատաշա Իոնովա (Գլյուկոզա)

Գլյուկոզան նվաճեց ռուսական էստրադան երբ դեռահաս էր։ Հետագայում նա ամուսնացավ ու գեղեկացավ, ինչից նրա երկրպագուների բանակը միայն ավելացավ։ Նա իրոք գեղեցիկ կառուցվածք ունի, բայց նույնիսկ նրա երկրպպագուները խոստովանում են, որ նա երբեմն չափն անցնում է՝ դա ընդգծելու համար։
4. Նատաշա Կորոլյովա
Նատաշային իզուր չեն համարում «մերոնցական» աղջիկ։ Նա կարող է հրապարակել անկեղծ լուսանկարներ, առանց շպարի լուսանկարներ, զվարճալի լուսանկարներ, մի խոսքով՝ ինչ մտքով անցնի, իսկ օրինակ այս լուսանկարը նա մակագրել էր հետևյալ կերպ․ «Գիշերային նկարահանումներից առաջ մեդիտացիա եմ անում»։ Ու այդ գիշեր նրա հետ հազարավոր տղամարդիկ էին մեդիտացիա անում՝ նայելով այս լուսանկարին։
5․ Թոմ Հարդի
Համացանցում կարելի է հազարավոր նկարներ գտնել, որտեղ Թոմ Հարդին իսկական մաչոյի տեսք ունի, սակայն կան նաև այնպիսիք, որոնք մեղմ ասած հանրային չպետք է լինեն։ Սակայն Թոմը երբեք էլ չի հավակնել խելոք տղա լինելու կերպարին ու բազմիցս է պատմել, որ ալկոհոլի և թմրանյութերի հետ խնդիրներ է ունեցել, այնպես որ, պետք չէ զարմանալ նաև այսպիսի լուսանկարների վրա։
6․ Լեդի Գագա
Դե իսկ այս տիկնոջ պարագայում, էպատաժին հակված լինելը վաղուց նորություն չէ նույնիսկ նրանց համար, ովքեր նրա ոչ մի երգ չեն լսել։ Ընդ որում, նրան չի խանգարում նույնիսկ իր կառուցվածքի և արտաքնի ամենևին ոչ իդեալական լինելը։ Ու եթե այս տարօրինակ կոմբինիզոնը ամեն ինչ ձգել է, ապա այն գոնե ինչ որ բան փակել է, իսկ լողազգեստն ու ստրինգերը բացել են ամենը ինչ, ինչ հնարավոր է բացել, բայց դա Գագային չի անհանգստացնում և նա այսպիսի լուսանկարները հանգիստ դնում է սոցկայքերի իր էջերում։
7. Լինդսի Լոհան
Իհարկե լավ է, որ Լինդսին իր համար բացահայտել է ֆոտոշփը, բայց ցավոք, ձախ նկարում պարզ է դառնում, որ նա դեռ սկսնակ է ու իր հետույքի հետ կլորացրել է նաև դրա հետևում գտնվող դուռը։ Դե իսկ աջ նկարում, որը պապարացիներ են առել, պարզ երևում է, որ Լինդսիի մոտ հետույք հասկացությունը շատ վերացական մի բան է։
8․ Ումա Թուրման

Ուման շատ էլեգանտ կին է, բայց դե ակնհայտ ցելյուլիտն ու կոնքի բացակայությունն այլևս չի կարողանում թաքցնել։
9․ Ջասթին Բիբեր

Լուսանկարը հուշում է, որ բիբերի դուրը շատ է եկել հորիզոնում երևացող լեռը, բայց թե ինչու է նա որոշել այդ կապակցությամբ մերկանալ ու առավել ևս՝ հրապարակել այս լուսանկարը, պարզ չէ։ Այս նկարը շատ արագ մեմի վերածվեց ու Բիբերին ատողները նրան ծաղրելու հարուստ ռեսուրս ստացան։
10․ Էմիլիա Քլարք
«Տերմինատո․ Գենեսիս» և «Գահերի խաղը» ֆիլմերի գլխավոր հերոսուհիներից մեկը բավականին պրովոկացիոն տեղ էր ընտրել լուսանկարելու համար իր շքեղ զգեստը, բայց նրա երկրպագուներին սա շատ դուր եկավ։










