xZuM4vp9XNc

Ճիշտ ջինս ընտրելը բավական պատասխանատու գործընթաց է, հատկապես, երբ Դուք հատել եք Ձեր կյանքի 3-րդ տասնամյակի շեմը։ Երեխաներ ունենալուց, քաշ հավաքելուց կամ կորցնելուց հետո կամ պարզապես տարիների ընթացքում Ձեր կառուցվածքը փոխվում է, և գնալով բարդանում է այնպիսի ջինս ընտրելը, որը Ձեզ «մայրիկի» տեսք չի տա։

Ահա 18 խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ գտնել Ձեր մարմնին համապատասխանող լավագույն տարբերակը։

1. Երբ փորձում եք ջինսը, ուշադրություն դարձրեք, որ հեշտ լինի հագնելը։ Եթե հեշտ եք հագնում այն, ուրեմն մեկ չափս փոքրը վերցրեք։ Ոտքերը մի կերպ ներս մտցնելու պայքարը լավ ջինս ընտրելու բանալին է։ Հաշվի առեք, որ ջինսերը միշտ սեղմում են։

2. Գոտկատեղը պետք է կիպ լինի։ Փորձեք 2 մատը ներս մտցնել։ Եթե ամբողջ ձեռքը ներս է մտնում, ուրեմն մեծ է, եթե մտնում է մեկը կամ ոչ մի մատ ներս չի մտնում, ուրեմն փոքր է։

3. Բարձր կոնքերով ջինսերը, որոնք չունեն նկարում նշված կարը, շատ ավելի երկար են երևում։ Ընտրեք այնպիսի ջինսեր, որոնք ունեն այդ կարը։

yoke-and-pockets

4. Հիշողությունը շատ կարևոր բաղադրիչ է ձգվող ջինս գնելու համար։ Փնտրեք լավ որակի կտոր, որը լավ «հիշողություն ունի». այսինքն՝ ձգվելուց հետո ընդունում է Ձեր մարմնի տեսքը։

5․ Երբ շատ ձգվող կտորից ջինս եք ուզում գնել, ընտրեք կիպ, բայց ոչ շատ կիպ տարբերակը։ Եթե այնքան կիպ է, որ կարերը լարվածության տակ են, ապա ջինսը կարող է պատռվել։

6. Եթե ուզում եք գնել սպիտակ գույնի ջինս, փնտրեք առջևի կեղծ գրպաններով տարբերակներ։ Եթե չկան այդպիսիք, հեռացրեք գրպանները դերձակի մոտ։

7. Սպիտակեցված հատվածը հետաքրքիր խորություն է տալիս ջինսին։ Բաց գույնի ջինսերը, որոնք չունեն այդ սպիտակը, գեղեցիկ չեն նայվում։

8. Տանձաձև մարմին ունեցող կամ մի քիչ թմբլիկ կանանք, ովքեր նախընտրում են նեղ (սքինի) տարբերակը, պետք է ընտրեն բարձր կոնքերով ջինսեր. դրանք երկարացնում են ոտքերը և ավելի նեղ են ցույց տալիս ազդրերը։

9. Խնձորաձև մարմին ունեցող աղջիկները պետք է փնտրեն ձգվող կտորից ուղիղ ոտքերով ջինսեր (սթրեյթ) մուգ գույների մեջ, որոնք ամենահարմարն են նրանց համար։

 

10. Տղայական ոճի շալվարներ կարող են կրել բոլորը։ Ավելացրեք մի քանի հետաքրքիր ատրիբուտներ հետևի գրպանների վրա։

11. Երկար ոտքերը լավագույնս երևում են միջին կամ կոնքերից ցածր նստող ջինսերի մեջ։

12. Չաղլիկ աղջիկները հրաշալի տեսք ունեն բարձր կոնքերով ջինսերի մեջ, որոնք ընդգծում են կոնքերը և ոտքերին երկար տեսք են տալիս։

13. Մի վախեցեք կրել կարճ փողքերով ջինսեր։ Մարդիկ հաճախ կարծում են, որ կարճ փողքերով ջինսերը նրանց ուզած երկարության չեն, հետևաբար իրենց չեն սազի։ Բայց նրանք սազում են հաստ և նորմալ ոտքեր ունեցող աղջիկներին։


14. Երբ ընտրում եք կարճ փողքերով ջինսեր, Ձեր հետ հանդերձարան տարեք այն կոշիկները, որոնք պատրաստվում եք հագնել դրանց հետ։


15. Երբ կարճացնելու եք տալիս Ձեր ջինսը, համոզվեք, որ դերձակը չափում է երկարությունը ջինսի հետևի մասից, որտեղ կրունկներն են, այլապես այն կարող է կարճ լինել։


16. Շտկումներով կարող եք ստանալ կատարյալ ջինս։ Շտկեք կոնքերը, նեղացրեք ոտքերը։ Փոքր շտկումները շատ կարևոր են։

sGfWhZ86Q4s
17. Կարդացեք լվանալու պայմանները մինչև լվանալը։ Շատ պրեմիում դասի ջինսեր պետք է լվանալ ՍԱՌԸ ջրով։ Ավելի տաք ջուրը կարող է վնասել կտորը։

18. Շատ մի՛ անհանգստացեք, երբ գալիս է ջինս ընտրելու ժամանակը։ Այս խորհուրդները զգալիորեն կհեշտացնեն Ձեր գործը։ Եվ հիշեք՝ միշտ կարող եք սպիտակ հասարակ վերնաշապիկ կրել ջինսերի հետ. այն միշտ նորաձև է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել