Լոնդոնի բնական պատմության թանգարանը ներկայացրել է միջազգային հայտնի «Վայրի բնության լավագույն լուսանկարիչ» ամենամյա մրցույթի հաղթողներին։
Մրցույթում մի քանի անվանակարգեր կան, այդ թվում՝ «Տպավորություն», «Տեսարան երկնքից» և «Քաղաքային միջավայր»։ Ժյուրիների դատին են հանձնվել 42 հազար լուսանկարներ 96 տարբեր երկրներից։ Ձեզ ենք ներկայացնում այդ լուսանկարներից ամենատպավորիչները։

Հաղթող լուսանկար։ Գլոբալ տաքացման պատճառով աղվեսներն ավելի ու ավելի շատ են գաղթում դեպի հյուսիս՝ կանադական տունդրա, որտեղ հանդիպում են արկտիկական աղվեսների։ Նրանք ոչ միայն միմյանց հակառակորդներ են դառնում որսի ժամանակ, այլև երբեմն նույնիսկ որս դառնում միմյանց համար։

Սարդինների վտառի միջով անցնող կետը։

Կոմոդյան վիշապների մենամարտը։

Իսլանդիայում ջրերի հոսքը ծառերի տեսքով սյուրռեալիստական պատկերներ են ստեղծել։

Ամեն տարի գյուղական ծիծեռնակները բույն են հյուսում իսպանացի լուսանկարիչ Խուան Տապլայի ֆերմայի հին ամբարում։ Տապլան կտավի վրա անցք է արել ու այն ամրացրել պատուհանին, այնպես, որ թռչունները կարողանան թռչել դրա միջով։ Մի քանի ժամ հետո նրան հաջողվել է ճիշտ պահը ֆիքսել։

Փոքրիկ երփներանգ բզեզները։

Շնաձուկն ու սերֆերը։

Իսլանդիայի երկնքով թռչելիս լուսանկարիչ Հանս Շտրանդտն ուժեղ անձրևի ժամանակ լուսանկարել է իսլանդական անկրկնելի բնապատկերները։

Աֆրիկյան անգղերը հոշոտում են իրենց որսը։ Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել կադրը՝ տեսախցիկը կենդանու դիակի մեջ տեղադրելու շնորհիվ։

Աղվեսի ստվերը քաղաքում։

Հոլանդիայում հրդեհը բազմաթիվ հեկտարներ է ամայացրել, սակայն որոշ բույսերի համար (ինչպես այս դեպքում սոճու համար) դա ավելի լավ է, քանի որ այսպես մրցակիցները քիչ են, լույսը՝ շատ, իսկ մոխիրը լավացնում է հողի բերրիությունը։

Ընձառյուծը որսում է այծքաղին։

Նատրոն լճի մոխրագույն երանգի ֆոնին թռչող վարդագույն թևերով ֆլամինգոները։

Մայրամուտին ընձուղտներն ու գետաձին փորձում են լճի մոտ հագեցնել իրենց ծարավը։

Նամիբիայի անապատում միայնակ անապատային այծքաղը։

Սառցե կտորներով ծով թափվող գետն Իսլանդիայում։

Երկար ժամեր շարունակ Սուլավեսի կղզում պավիաններին հետևելուց հետո լուսանկարիչը պարգևատրվել է այս կադրով. արուներից մեկը, ստվերի մեջ թաքնվելով, ուշադիր հետևում էր մարդուն։



