456030003Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից միլիարդատերերի թվով` շնորհիվ Չինաստանում տեխնոլոգիաների ոլորտի և զանգվածային արտադրության զարգացման։ Այս մասին է վկայում Hurun հետազոտական ինստիտուտի վարկանիշը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Հաղորդվում է, որ չնայած Չինաստանի տնտեսության տեմպի նվազմանը՝ երկրում միլիարդատրերի թիվը 242-ից դարձել է 596, մինչդեռ ԱՄՆ-ում կազմակերպությունը հաշվել է 537 միլիարդատեր։

Վարկանիշից պարզ է դառնում, որ առավել շահութաբեր ոլորտներ են առցանց առևտուրը, ժամանցային արդյունաբերությունն ու այլ ծառայությունները։ Նշվում է, որ արդյունաբերության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են սև մետալուրգիան և օգտակար հանածոների արդյունահանումը, է ավելի քիչ շահույթ բերում։

Ամենահարուստ չինացին, ըստ հետազոտական կազմակերպության, Վան Ցզյանլինն է, որը հյուրանոցային բիզնեսի ոլորտում գործուենություն իրականացնող Wanda կազմակերության ղեկավարն է։ Նրա կարողությունը գնահատվում է 34.4 մլրդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել