Թուրքիան հերթական փորձն է անում հայերին և քրդերին գժտեցնելու և հայերին իրենով անելու մեջ: Այսպես, Թուրքիայում լույս է տեսել Արամ Հայկազի «Չորս տարի Քուրդիստանի սարերում» (1915-1919թ.թ.) հուշերով գրված գիրքը թուրքերեն լեզվով: Գրքում ներկայացված է որբ Արամի կյանքը քրդերի ձեռքում, թե ինչպես են քրդերը ստիպել Արամին ընդունել մահմեդականություն, ինչպես է ծառայել քրդերին և այլն: 
Թուրքիան գործի է դրել բոլոր հնարավոր և անհնար միջոցները՝ քրդական հարցից ազատվելու համար, անգամ Հայկական հարցի գործոնն օգտագործում է քրդերի դեմ: Մենք այլևս սպասելու տեղ չունենք, մենք հանուն մեր ազգային շահի կա՛մ պետք է համագործակցենք թուրքերի հետ, կա՛մ քրդերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել