rihanna-anti-reveal-2015-billboard-650T Magazin-ի փոխանցմամբ՝ բարբադոսցի հանրահայտ երգչուհի Ռիհաննան նույն պարբերականի համար նկարահանվել է ազդեցիկ ֆոտոշարք և պատմել է, թե ինչու չի շտապում սկսել ռոմանտիկ հարաբերություններ։ 27-ամյա աստղը խոստովանել է, որ նախկին սիրեցյալ Քրիս Բրաունից բաժանվելուց հետո պատրաստ չէ ռոմանտիկ նոր հարաբերությունների։

Երգչուհին կարծում է, որ բոլոր տղամարդիկ սիրում են աղջկա կողմից արժանանալ ուշադրության ու մտահոգության, և որ նա չի ցանկանում տվյալ փուլում էներգիա վատնել նոր սիրավեպերի համար։ Ռիհաննան ընդգծել է, որ նա ներկայումս կենտրոնացել է աշխատանքի վրա և ձգտում է ավելի շատ ժամանակ ծախսել իր մերձավորների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել