Փոխանակ «ուրախանանք» կառավարության ու իշխանավորների «արձանագրած» տնտեսական հարաճուն «աճից»՝ անընդհատ բողոքի ակցիաներ ենք անում ու խանգարում իշխանություններին ավելի «բարձրագոչ հայտարարություններով» բարգավաճման մասին խոսելուց, շարունակվող ու խորացող բոլորին տանջող աղքատությունից…
Ի՞նչ եք ուզում…
Մի՞թե վատ է, որ սոված մարդկանց, հավերի տեղ դրած, կուտ են տալիս, կշտացնում հարատև դատարկվող ստամոքսները՝ հույս փայփայելով, որ կուտ է, կուտեն ու կշարունակեն «գովերգել» սրանց…
Հերն էլ անիծած, թե հետո կանիծեն սեփական բախտն ու կորցրած հավատը…
Տնանկության ու տնաքանդության պատճառով մարդիկ շարունակում են «արտագաղթել» այլ երկրներ, որ նրանց վատություն անեն ու ուրիշների մոտ բնակվելու հայտ ներկայացնեն…
Զատո մեր մոտ սնկերի պես աճում են իշխանավորների դղյակները:
Բա սա աճ չէ՞:
Բա սա չէ՞ք տեսնում…
Ի՞նչ անեն, հո «խարխուլ խրճիթներում չե՞ն ապրելու» ու էնտեղից իրենց հեքիաթները սփռելու…
Վոբշեմ, չերկարացնենք:
Շուտով նորից փողի բազառ ա բացվելու:
Հանրաքվեն բարով-խեռով կանցկացնեն ու նորից կշարունակեն «աճի հեքիաթները»:
Համբերեք, հեսա մալիշկեցի արան կգա ու ավելի կհարստացնի առանց էդ էլ հարուստներին, «կլուսավորի խավարում» ապրողներին…
Իսկ դուք արարման մասին եք երազում…
Զատո ձրի ցիրկ ու թատրոնի ականատես ենք լինում…
Բա՜…



