Untitled-6Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Խավի Մարտինեսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմին: Իսպանացի ֆուտբոլիստի կարծիքով՝ Խոսեպ Գվարդիոլայի սաները գերազանց ֆուտբոլ են ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում:

«Ընթացիկ մրցաշրջանը լավագույնն է «Բավարիա»-ի համար այն ժամանակներից, երբ թիմը գլխավորեց Գվարդիոլան: Մենք անհավանական խաղ ենք ցուցադրում: Պետք է այսպես շարունակել: Հակառակ դեպքում, անիմաստ է լավ խաղալ՝ այնուհետև չցուցադրելով պատշաճ խաղ»,- Abendzeitung-ը մեջբերում է Մարտինեսի խոսքերը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան գլխավորել է «Բավարիա»-ն 2013/14 թվականների մրցաշրջանում: Այն ժամանակից ի վեր մյունխենցիներն անընդմեջ նվաճել են Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Ընթացիկ մրցաշրջանի 8 տուրերի արդյունքում «Բավարիա»-ն 24 միավոր է գրանցել իր ակտիվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել