Երեկ արդեն անդրադարձել էի հայկական դաշտ նետված, ժամանակին Հայաստանին Մեղրին հանձնելու պարտադրող պլանի հեղինակ տխրահռչակ Փոլ Գոբլին։ Սույն պարոնի հիմնական գաղափարն այն էր, իբր Ռուսաստանը դավաճանելու է Հայաստանին:

Այն, որ հակառուսական տրամադրություններ առաջացնող ուժերը պետք է արագ փոխեին ռազմավարությունը, պարզ էր, քանի որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները բավականին բարձրացրեցին ռուսների վարկանիշը Հայաստանում, և դրա համար պետք էր արագի մեջ նոր բաներ մոգոնել:

Եվ ահա, Գոբլին զուգահեռ համացանցում հայտնվում ա մի տեսանյութ՝ «Ինչո՞ւ է Ադրբեջանը հրետանակոծում հայկական գյուղերը», որի հիմնական ուղերձները, թե իբր այն, ինչ որ տեղի է ունեցել վերջին ամսվա ընթացքում, ռուսների սարքած գործն է, ռուսները Ղարաբաղը հանձնելու են, ռուսները խաղաղապահ ուժեր են մտցնելու, վայ մամա ջան, Ամերիկա, արի, մեզ փրկի:

Ես չեմ հասկանում՝ էդ ինչքա՞ն պետք ա թարախ շնչել, որպեսզի հակառուսական քարոզչություն իրականացնելիս տարբերություն չդնես, թե ինչ թեմա ես շոշափում: Կրկնում եմ՝ Արցախի հարցը հակառուսական նպատակներով շահարկելը իմ կարծիքով ստորություն ա:
Էլ չասեմ, որ նյութի մեթոդաբանությունը ու գրագիտությունը ոտից գլուխ թարս ա ու անգրագետ:

Օրինակ՝ հայերենում չկա «հրետանակոծում» բառ, Տավուշի գյուղերը չեն կարող ռմբակոծված լինեն, քանի որ ռմբակոծումը տեղի է ունենում ռումբերի միջոցով: Հասկանալի է, արագի մեջ էր պետք անել, «Лелик, все пропало» վիճակ էր, բայց եկեք, տղերք, մյուս անգամ ձեր քարոզչության համար Արցախը հանգիստ թողեք:

Իսկ տեսանյութի հեղինակների մասին («Իրազեկ քաղաքացիների միավորում»-«Union of Informed Citizens»), ովքեր երկրորդ տարին ա՝ հակառուսաստանյան ռոլիկների արտադրմամբ են զբաղված, ծիպա Հայաստանի դարդերով են տապակվում, ասեմ, տղերք, դուրս եկեք, պալիտ եք եղել:

The National Endowment for Democracy (NED)
Grants

Project Title: Public Debate on Foreign Policy
Organization Name: Union of Informed Citizens Consulting Non-Governmental Organization
Project Region: Eurasia
Project Country: Armenia
Project Focus: Democratic Ideas and Values
Description: To raise the quality and broaden the scope of public debate in Armenia and to increase the availability of objective information on key policy issues. The organization will produce articles and videos on 17 topics related to Armenias accession to the Eurasian Customs Union and will host a series of seminars with youth activists in Yerevan and in the regions to discuss their findings and facilitate debate.
Year: 2014
Award Amount: $24,400

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել