reu_2111686Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Պատրիս Էվրան իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յուանյթեդ»-ից հեռանալու մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ չի ափսոսում տեղափոխության համար, որը դրական ազդեցություն ունի իր կարիերայի ընթացքի վրա:

«Ինձ համար մինչ այժմ դժվար է խոսել «Յունայթեդ»-ից հեռանալու մասին: Կարիերաս ավարտելուց հետո ավելի բաց կխոսեմ այդ մասին:

Թուրին տեղափոխվեցի առաջին հերթին ընտանիքիս համար: Մանչեսթերում պայման էին առաջադրել, որն էականորեն փոխեց իրավիճակը: Այդ ամենն, իսկապես, զայրացնում էր ինձ»,- Daily Mail-ը մեջբերում է Էվրայի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել