Life.panorama.am-ը գրում է.

Այսօր համացանցում է հայտնվել Գարիկ Պապոյանի՝ նույն ինքը Vitamin-ի Գարիկի նոր լուսանկարները, որտեղ հումորիստ-դերասանը կարմրահեր է: «Սիրո գործակից» կատակերգական նոր ֆիլմի կադրից դուրս արված լուսանկարները շատերին հետաքրքրեցին, իսկ Գարիկն այսուհետ նոր ոճով կներկայանա, թե ոչ, Life.panorama.am-ը փորձեց պարզել «Սիրո գործակից» ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանից.
«Գարիկը պրոֆեսիոնալ դերասան է, ով կերպարի ճիշտ ներկայացման համար պատրաստ եղավ ներկել մազերն ու հոնքերը, ավելին՝ ոչ միայն ներկել, այլեւ ենթարկվել շատ ցավոտ մի պրոցեդուրայի, որով արհեստական կերպով արագարեն աճեցվել է նրա մազերը: Քանի որ Գարիկի մազերը իրականում շատ կարճ էին, ստիպված եղանք այսպես ասած վիրահատական միջոցի դիմել եւ արհեստական կերպով աճեցնել եւ խտացնել նրա մազերը: Անկեղծ ասած, այս առումով Գարիկը շատ տանջվեց, մոտ 1.5 ամիս նա այդ մազերով էր ապրում, անգամ ստիպված ամռան շոգին ման էր գալիս սեւ ձմեռային գլխարկով եւ սեւ ակնոցով, որովհետեւ հոնքերն էլ էին ներկված»,- պատմեց ֆիլմի պրոդյուսերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ