50 ցմահ դատապարտյալ շարունակում է հացադուլը«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալներ շարունակում են հացադուլը: ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Խլեչյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դատապարտյալները գտնվում են խցային պայմաններում, բժիշկների հսկողության ներքո: 

«Առայժմ առողջական խնդիրների վերաբերյալ դժգոհություն չկա», -փոխանցեց Ղլեչյանը:

Արդեն 4-րդ օրն է Հայաստանում ազատարկման դատապարտված 101 դատապարտյալից 50-ը պահանջում են վերանայել իրենց վերաբերյալ քրեական գործերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել