Քանի որ «Զբոսանք» (#TheWalk) ֆիլմի նախապրեմիերային դահլիճում կար ընդամենը 8 հոգի, ապա հավանաբար մենակ ինձ վրա է ՖԲ-ում ֆիդբեք տալու հույսը։ )))) Ըստ այդմ, պատասխանատվության ողջ բեռը զգալով՝ ասեմ.))))
Ֆիլմի դերասանական խաղն ԱՀԱՎՈՐ վատն էր... Գորդոն-Լևիտին շատ եմ սիրում, բայց էս ֆիլմում կարծես թե ընդհանրապես վիզ չի դրել... Ցոյի դեմքով ողջ ֆիլմը գլորեցիք, գնաց... Մնացած դերասաներն էլ կարծես փողը նկարահանումներից առաջ էին վերցրել ու անհավես էին մի տեսակ... Անգամ Բեն Քինգսլին: Գլխավոր հերոսուհին առհասարակ չհիշվեց, ոչ ֆիլմը դիտելուց առաջ գիտեի՝ ով ա, ոչ էլ հետո իմացա: Մի խոսքով, էս մասով լրիվ դելետանտություն էր:
Սցենարի մասով կրկին կային խնդիրներ: Երկխոսությունները երբեմն այդքան էլ տրամաբանական չէին, հումորները՝ մեծամասամբ ոչ ծիծաղելի, ու առաջին 40 րոպեն թվում էր, թե հեսա կքնես, առավել ևս գիշերային սեանսին: Ամեն ինչ փոխվեց հենց այն պահին, երբ գլխավոր հերոսը հայտնվեց «երկնքում»: Լավ, սփոյլ չանեմ, ընդհանրացնելով սցենարային մասը՝ ասեմ, որ կարող էր շատ ավելի լավ լինել, բայց ֆիլմի կեսից այլևս զգացումներն են առաջին պլանում, էական չէ ոչ մի այլ բան:
Ռեժիսորի մասով խնդիր էր ֆիլմի առաջին մասի ընդհանուր դռայվից ընկած լինելն ու այն, որ մի քանի, ըստ իս, ոչ այդքան հաջող լուծումներ էին տրված (օրինակ՝ Գորդոն-Լևիտի ֆիլմի պատմիչ լինելն ու դրա նկարահանման ոճը): Զեմեկիսը նաև չէր կարողացել դերասաններից քամել լավ դերասանական խաղ (մենք գիտենք, որ իրականում նրանցից առնվազն երկուսը բավականին լավ դերասաններ են): Մնացած առումներով կպնելու տեղ չկա, օպերատորի հետ համագործակցությունն արժանի է միայն բարձրագույն գնահատականի: Այս մասին ավելի մանրամասն։
Օպերատորական աշխատանքը ԳԸ-ԺԱ-ՆՈՑ էր: Առանց չափազանցնելու մոտ 40 րոպե անընդհատ շունչդ պահած ես նայում, կարծես ինչ-որ վախենալու ատրակցիոն եկած լինես: Ադրենալինը միանգամից արթնացնում է քեզ ֆիլմի առաջին մասի քնաբերից հետո: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ԵՐԲԵՔ կինոթատրոնում չեմ ունեցել նման զգացումներ... Սեանսից դուրս գալուց սիրտս դեռ արագ էր խփում, և չնայած գիշերվա 3-ն էր, ընդհանրապես չէի ուզում քնել:
Դե ինչ, կարծում եմ՝ մի փոքր ինֆորմացիա կարողացա տալ այս ֆիլմի մասին, ինչպես միշտ ձեզ մնում է որոշել՝ դիտել, թե՝ չդիտել:
Հ.Գ. Այսօր կնայեմ #CrimsonPeak-ը և կրկին կկիսվեմ բոլորիդ հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1047507058595907&set=a.468244629855489.117483.100000098694656&type=3&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել