Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի դպրոցներից  մեկում ուսուցչի կողմից 9-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել:

Աշակերտուհուն հաջողվել է ուսուցչի «ճիրաններից» դուրս պրծնել՝ նրան հրելով և դուրս փախչելով  աշխատասենյակից:

Տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրինությունից, որտեղից առաջարկեցին դիմել Երեւանի քաղաքապետարան։

«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի, եւ պաշտոնական մեկնաբանությունները կներկայացնենք առաջիկայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել