Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով ձգտում է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, ցանկանում է, որպեսզի ամերիկյան Գաղտնի ծառայությունն արդեն հիմա իրեն թիկնազոր տրամադրի։ Այս մասին Թրամփը, ով ներկայում հանրապետական թեկնածուների շարքում նախընտրական արշավի առաջատարն է, հայտնել է Hill պարբերականին տված հարցազրույցում։
Նա կարծիք է հայտնել, որ եթե Օբաման 2008-ի նախընտրական արշավի ժամանակ ցուցաբերեր այնպիսի լավ արդյունքներ, ինչպիսին հիմա ունի ինքը, ապա նա ավելի շուտ թիկնազոր կունենար։ Նա նշել է, որ հանրապետականներից ներկայիս արշավի բոլոր մասնակիցների շարքում ինքը նախընտրական միջոցառումներին հավաքում է ամենամեծ բազմությունը։ «Նրանք չեն շտապում, քանի որ ես հանրապետական եմ։ Նրանք թքած ունեն»,- կատակով հավելել է քաղաքական գործիչը։
Ավելի ուշ 69-ամյա Թրամփը լրջացրել է տոնն ու ցանկություն հայտնել, որ Գաղտնի ծառայությունն ավելի ակտիվ գործի, ձգտի պաշտպանել նրան, ով, ինչպես ինքը, հավաքում է 20 հազար մարդ։