Հունաստանի կառավարությունը որոշել է մոտ 5 անգամ բարձրացնել թանգարանների և ճարտարապետական հուշարձանների մուտքի տոմսերի արժեքը։
«Կապված ճգնաժամային իրավիճակի հետ՝ Հունաստանի կառավարությունը պատրաստ է բարձրացնել ճարտարապետական հուշարձաններ այցելության տոմսերը մոտ 430 տոկոսով, որպեսզի դրանք բերեն անհրաժեշտ եկամուտ»,- հայտնում է The Times-ը՝ հղում անելով մշակույթի նախարարության աղբյուրին։
Նշվում է, որ Ակրոպոլիս մուտքի արժեքը, որը զբոսաշրջիկների կողմից Հունաստանում ամենաայցելվող վայրն է, 12 եվրոյից կդառնա 52 եվրո։ Նոր գներն ուժի մեջ կմտնեն 2016 թվականի սկզբից։
Հունաստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ 2016-ին 200 պետական թանգարանների տոմսերի գները կթանկանան օտարերկրացի զբոսաշրջիկների համար։ Գործազուրկ հույների համար մուտքը, ինչպես նախկինում, անվճար է։