Անկարայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 99-ի, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է RIA Novosti-ն:
Նախկին պաշտոնական տվյալների համաձայն, պայթյուններից մահացել է 97 մարդ, իսկ չորեքշաբթի Անկարայի բժշկական պալատը հայտարարել է 106 զոհերի մասին:
«Մենք ունենք 99 զոհված, որոնցից 94-ը ճանաչվել են, ու մարմինները փոխանցվել են բարեկամներին: Զոհվածների մեջ կա Պաղեստինի քաղաքացի, մենք սպասում ենք նրա բարեկամների գալուն»,- հայտարարել է Դավութօղլուն Show TV հեռուսատալիքին տված հարցազրույցում:
Նա ավելացրել է, որ ահաբեկչության պատվիրատուները կճշտվեն և պատասխանատվության կենթարկվեն: Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ Անկարայի ահաբեկչությանը կարող են մասնակից լինել ԴԱԻՇ-ը և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



