Tert.am–ը գրում է.

Իսպանական Կատալոնիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հացադուլ է հայտարարել` պահանջելով իր համար անվճար wi-fi կապ ապահովել:

Ինչպես տեղեկացնում է The Local-ը` հիվանդի խոսքով` վերականգնողական բուժման ընթացքում հիվանդասենյակում պառկած ժամանակն անտանելի  դանդաղ է անցնում, և ինքն ուղղակի ուզում է զբաղմունք ունենալ: Նրա խոսքով` առանց զբաղմունք կարելի է խելագարվել:

Հիվանդը, որը հայտնի է Կոլոմեր անունով, վերականգնվում է կյանքի համար ոչ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունից հետո: Վերջինս հացադուլ է սկսել շաբաթ, երբ իրեն մերժել են wi-fi տրամադրել:

Վերջինս հիվանդանոցում պետք է մնա 2-3 շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել