Tert.am–ը գրում է.

Երեխային ծծակ տալը կարող է դանդաղեցնել նրա խոսել սովորելը: The Daily Telegraph-ի փոխանցմամբ` նման ահազանգ է հնչեցրել նոր հետազոտությունը, որ անցկացրել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում:

Պարզվել է օրինակ, որ ծծակը կարող է երեխային խանգարել յուրացնել Դ տառի արտասանությունը:

Նույն հետազոտությամբ պարզվել է նաև, որ երեխաների խոսքի զարգացմանը կարող է խոչընդոտել նաև մատները ծծելու սովորությունը:

Գիտնականները ծծակի վտանգները բացատրել են նրանով, որ երեխայի լեզուն այդ դեպքում բավականաչափ «ազատ» չի լինում` խոսքի հնչյունները յուրացնելու համար:

Նախկինում գիտնականները արդեն ահազանգել էին, որ ծծան օգտագործող երեխաների խոսքի խանգարումները եռակի ավելի հավանական են, քան մյուսներինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել