Փաստորեն «հեղափոխականից» իշխանության պրոպագանդիստ մեկ քայլ է, զգույշ եղեք ))
Հիշո՞ւմ եք էս նախկին «հեղափոխական» Արշակին, ով մարդկանց տեղ ու ժամ էր հայտարարում, որ հեղափոխություն սկսի․ միլիոնների երթ անի, «ծելնյաշկով» քուչի մակարդակի հեղափոխության մասին դասախոսություն էր կարդում, հիշեցի՞ք, եթե չէ կարևոր չի, բայց հիմա դարձելա իշխանության պրոպագանդիստը․․․Իր մասին շատ բան եմ լսել բայց կարևոր չի, առանց ինֆորմացիայի էլ հստակա ինչովա զբաղված․․․
Բայց այս նախկին «հեղափոխականը» իշխանության սիրելի Հրանտ Թոխատյանի հետ նստել են մի սեղանի շուրջ ու մտածում են` ում աչքը հանեն (հաղորդման անվանումն է այդպիսին) ու մենք էլ միամիտ ենք, չենք հասկանում, որ իրենք ուղեղների լվացմամբ են զբաղված․․․
Առաջին հերթին ոչ բարով կոլեգա Հրանտ Թոխատյանը կոկորդիլոսի հուզմունքով ստում է թե մենք Դավիթ Ամալյանին ու 30 ազատամարտիկներին բնակարան տալուն դեմ ենք եղել․․․
Ազատամարտիկների մասով այն ինչ հարցրել եմ․ արդյոք այլ հերթագրվածներ կան թե ոչ ու ԿՈՂՄ եմ քվեարկել ինչպես և իմ գործընկերները, ու ասել եմ եզակի նախաձեռնություն է, որ լիարժեք կողմ եմ․․․Նույնը Դավիթ Ամալյանի հետ կապված, Դավիթի արժանիքները մենք գիտենք, մեզ մի սովորացրեք, գնացեք ձեր գովելի իշխանությանը սովորացրեք, որ Դավիթ Ամալյանի նման տղերքը մինչ օրս ծանր վիճակում են ապրում, իսկ պատերազմում թալանով զբաղվածները, կամ սուտի ազատամարտիկները էսօր ջիպերով են ման գալիս․․․․
Հ․Գ․ Հրանտին վաղուց գիտեն բոլորը նոր բան չասեմ, իսկ էս նախկին հեղափոխական ներկայիս իշխանության պրոպագանդիստ պարզապես շարքային Զաքարյանի պաշտպանները ժամանակին ինձ մեղադրում էին, որ սրա մասին ասել էի, որ իշխանության պատվերա կատարում, ասում էին նախանձ ես, մարդը իշխանության դեմ պայքարա տանում և այլն․․․․
Հ․Գ․Գ․ ժամանակս ծախսեցի էս անիմաստ տեսանյութի վրա քանի որ զանգեցին ասեցին անունս են տվել ու ստել են․․․Ձեզ խորհուրդ չեմ տա նայեք․․․պրիմիտիվ պրոպագանդա է․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207860625931765&set=a.1124173182729.2020905.1179111977&type=3&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել