evramiutyunAraratnews.am-ը գրում է.

Եվրամիության երկրների ղեկավարները Մինսկի համաձայնագրերի կատարման հետ կապակցված հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը կքննարկեն դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, որոշման նախագծի նախապատրաստման տեխնիկական աշխատանք առայժմ չի տարվում եւ Միությանն առընթեր ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների եւ ԵՄ-ի ԱԳ նախարարների խորհրդի մակարդակով կսկսվի հավանաբար նոյեմբերին:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրամիության ղեկավարությանը մոտ կանգնած մի աղբյուր:

«Ես վստահ եմ, որ դեկտեմբերին դա կլինի օրակարգի կարեւոր հարցը, քանի որ մենք կմոտենանք պատժամիջոցների ժամկետի լրանալուն: Այժմ Մինսկի համաձայնագրի կատարումը հետաձգված Է, հարկ կլինի քննարկել՝ այդ կապակցությամբ երկարացնել արդյոք պատժամիջոցները: Այդ հարցի շուրջ բանավեճերը հավանաբար սուր կլինեն»,-ասել Է աղբյուրը:

Նրա խոսքով՝ որոշման նախագծի մշակման գործընթացը կսկսվի Միությանն առընթեր ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի եւ ԵՄ-ի պետությունների արտաքին գործերի նախարարների նիստերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել