****
Տերևաթափ  է...
Եվ միագույն է ամբողջ աշխարհը,
Ու քամին է լոկ, որ դեռ շաչում է...
                     ****
Որպեսզի  քամուն  իրենց  արբեցնող  բույրերով  օծեն, 
Ուշ  աշնան վերջին  կրկին  բացվել  են  այս  ծաղիկները...
                     ****
Դարձիր դեպի ինձ, 
Ես էլ եմ թախծում 
Աշնանն այս անկյանք...
                      ****
Բոլոր թերթիկներն արդեն քաղվել են, 
Ու ինչ իմանան հավաքողները, 
Որ թփի համար նրանք նման են աշնան ցուրտ քամու...                  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել