Հրանտ Թոխատյան,
Հրապարակային պատասխանիր այս երկու հարցերին, որոնց շուրջ ապատեղեկատվություն ես տարածում սեփական մտքերի գոհարների անհաջող կռուտիտում:
1. Ո՞վ է Երևանի ավագանու նիստում դեմ խոսել 30 ազատամարտիկներին բնակարաններ հատկացնելուն: Ես ասում եմ՝ ՈՉ ՄԵԿ: Դու ստում ես, թե քո «ոչ բարով» կոլեգաները, այսինքն՝ մենք, դեմ ելույթ ենք ունեցել: Մենք նաև կողմ ենք քվեարկել, ու այդ հարցի ժամանակ որևէ ելույթ կամ հարց չի եղել:
2. Ո՞վ է դեմ խոսել Դավիթ Ամալյանին բնակարան տալու դեմ: Ասում եմ՝ ՈՉ ՄԵԿ: Դու նորից ստում ես, թե դրա դեմ խոսողներ ու քվեարկողներ եղել են: Չի կարելի: Ձեզ արժանապատիվ պահեք: Այլապես հրապարակեք ավագանու նիստի սղագրությունը կամ տեսագրությունը: Երկուսն էլ կա: Եթե դու դա չանես, ես եմ անելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/394933364045502?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել