ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները մահապատժի են ենթարկել 47 դաշնակիցների՝ Իրաքի հյուսիսարևելյան Բայջի քաղաքի շրջանում մարտի դաշտից փախչելու պատճառով։ Այս մասին ասվում է իրաքյան բանակի թվիթերյան հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է։ Երեք տարում ահաբեկիչներին հաջողվել է զգալի տարածքներ զավթել Իրաքում և Սիրիայում։ Բացի այդ, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, մասնավորապես՝ Լիբիայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել