Ռուսաստանը չի աջակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն կարևոր է համարում սիրիական պետականության պահպանումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Այն մասին, որ մենք աջակցում ենք Ասադին, արդեն վաղուց մեկնաբանել ենք, ասել ենք, որ մենք չենք աջակցում Ասադին, մեզ համար կարևոր է սիրիական պետականության պահպանումը»,- նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվային համոզում են, որ եթե Ասադը հեռանա, ապա ահաբեկչական ակտիվությունը կնվազի։ «Եթե դա այդպես է, ապա նման տրամաբանությունն ահաբեկիչների պահանջների ուղիղ իրագործումն է, այլ կերպ դա ընթերցել հնարավոր չէ»,- մեկնաբանել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել