Հնդկաստանում հանգուցյալն արթնացել է հերձումից մի քանի րոպե առաջLife.panorama.am-ը գրում է.

Հնդկաստանի Մումբաի քաղաքում բնակվող 45-ամյա տղամարդը  ուշքի է եկել «ամենաճիշտ» պահին: Բանն այն է, որ բժիշկը սխալմամբ գրանցել էր հիվանդի մահը և ուղարկել վերջինիս դիահերձարան: Հնդիկ տղամարդուն գտել էին ավտոբուսում անգիտակից վիճակում, շտապ օգնության մեքենան վերջինիս տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ էլ բժիշկը առանց շոշափելու հիվանդի զարկերակը, գրանցել էր վերջինիս մահը:

Գլխավոր բժիշկ Ռոհան Ռոհեկարը խախտել էր կանոնադրությունը, քանի որ հիվանդի մահից հետո մարմինը մի քանի ժամ պետք է պահվի հատուկ սենյակներում,  որպեսզի թույլ չտրվեն բժշկական սխալներ:
 
Դիահերձարանի աշխատակիցների խոսքերով նրանք արդեն պատրաստ էին հերձելու մարմինը, երբ հանկարծ նկատեցին, որ «մահացածի» փորը սկսեց շարժվել: Ինչպես պարզվեց մահացածը «այդքան էլ» մահացած չէր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել