Lurer.com-ը գրում է.

Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի մասնակցությունը Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ արշավին: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:

«Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի մասնակցությունը ԻՊ-ի դեմ արշավին, եթե դա այն է, ինչ մտադիր է նախաձեռնել Ռուսաստանը»,- ասել է գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության հնարավորությունները:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունը կարող է ազդել Եվրոպայում սիրիացի փախստականների թվի աճի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել