Գիտեմ, որ ՖԲ-ում լուրջ թեմաներն անլուրջ են ընկալվում: Բայց փորձեմ մի փոքր վերլուծություն անել:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանի առթիվ ուղերձ է հղել։
Մեջբերեմ մի հատված այդ ուղերձից. «ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով, երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար»։
Իսկ հիմա ուշադրություն դարձրեք մի՝ առաջին հայացքից, աննշան և անշառ ֆրազի. «Արա Աբրահամյանի ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՈՎ, ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ...»:
Արա Աբրահամյանը հայտարարում է, որ պատրաստվում է մասնակցել ՀՀ-ում ապագա ընտրական պրեցեսսներին: Համաձայն ՀՀ սահմանադրության հոդված 64.-ի՝ «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։ Այս դրույթը չի փոխվում նաև նոր Սահմանադրության նախագծում:
Իսկ եթե մարդը մշտական բնակվում է Ռուսաստանում, չի կարող միաժամանակ մշտական բնակվել Հայաստանում: Այստեղից էլ բխում է, որ ՀՀ նախագահը շատ նուրբ հասկացրել է, որ Արա Աբրահամյանը, համաձայն ՀՀ սահմանադրության, չի կարող մասնակցել 2017թ. պառլամենտական ընտրություններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1014887131887184
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել