1444802630_time_for_happyՀետազոտողները հարցման են ենթարկել 2000 բրիտանացու: Պարզվել է, որ նրանց մեկ քառորդից պակասը իրենց երջանիկ են զգում մինչև կեսօր՝ հայտնում է meddaily.ru-ն:

Հարցվածների մեծ մասը իրենց տխուր և դժբախտ են զգացել երկուշաբթի՝ առավոտյան ժամը 11.17-ին: Սակայն համարյա բոլորն առույգացել են ժամը 14.35-ին: Նրանց տրամադրությունը բարձրացել է հաջողված գործարքների (42%), գրկախառնությունների (40%) և ճանապարհը զիջող ավտոմեքենաների (36%)շնորհիվ:

7%-ը երջանիկ է զգացել, եթե ժամանակ է գտել աշխատանքային գործերի համար: Միայն 27%-ն է ամեն օր ջանացել ուրախացնել շրջապատողներին: Մարդկանց ամենաշատը զայրացրել է, երբ նրանց շնորհակալություն չեն ասել (47%), հրել են հերթերում (75%) կամ խանգարել իջնել գնացքից (43%):

Հոգեբանները կարծում են, որ թանկարժեք առարկաները, ինչպիսիք են՝ մեծ տունը, շքեղ ավտոմեքենան կամ արձակուրդը, մեզ երջանիկ չեն դարձնում: Կյանքում ավելի մեծ դեր են խաղում լավ մարդիկ, հաճելի մանրուքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել