«Յունիբանկը» ներկայացնում է «Էքսպրես վարկ կանխիկով» նոր սպառողական վարկը, որը հաճախորդներին տրամադրվում է կանխիկ դրամով: Վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող, 23-63 տարեկան ֆիզիկական անձինք: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, գումարը` 150 000-500 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 43 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Ամանորյա տոների նախաշեմին սպառողական վարկերի հանդեպ պահանջարկը մեծանում է: «Յունիբանկի» նոր վարկը հերթական քայլ է դեպի հաճախորդը: Շահավետ պայմանների շնորհիվ վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: Գումարը վարկառուներին տրամադրվում է սեղմ ժամկետներում` բանկ դիմելու օրը: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: «ԱրմԻնֆո» գործակալության հայաստանյան բանկերի ռենքինգի տվյալներով, «Յունիբանկի» սպառողական վարկերի ծավալը ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 34,4 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով «Յունիբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է: «Էքսպրես վարկ կանխիկով» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել «Յունիբանկի» հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել