Բոլոր արվեստագետներն էլ իրենց ոգեշնչման աղբյուներն ունեն. ոմանց ներշնչանքի աղբյուրը բնությունն է, մյուսներինն՝ իրենց երևակայությունը, երաժշտությունը, իսկ ոմանց համար էլ ներշնչանքի աղբյուր են հանդիսանում մարդիկ։

Ստորև ներկայացնում ենք 7 մուսաների, ովքեր մեծապես ազդել են այս արվեստագետների ստեղծագործությունների վրա։

 7  Մարի-Թերեզ Ուոլթեր – Պաբլո Պիկասոյի մուսա

Պաբլո Պիկասոն հայտնի է մուսաների առատությամբ։ Ինչևէ, դրանցից որոշներն ավելի ազդեցիկ են, քան մյուսները։ Ուոլթերը դրանցից մեկն էր. Պիկասոն ու Ուոլթերը հանդիպել են 1927թ.-ին։ Այն ժամանակ Պիկասոն ամուսնացած էր բալետի ռուս պարուհու հետ, և նրանց տղան ընդամենը 5 տարեկան էր։ Ինչևէ, Պիկասոն հավատարիմ չէր կնոջն, ու երբ Ուոլթերը հղիացավ, նրա ռուս կինը լքեց նրան ու մեկնեց Ֆրանսիա՝ իրենց երեխային իր հետ վերցնելով։ Պիկասոյի և Ուոլթերի հարաբերությունների ընթացքում նա բազմաթիվ գեղանկարներ է ստեղծել՝ նրանից ներշնչված, այդ թվում «Le Reve»-ը։ Ինչևէ, իր սովորությանը չդավաճանելով, նա Մարի-Թերեզին էլ ի վերջո լքեց մեկ այլ կնոջով տարվելուց հետո։ Նկարչի մահվանից 4 տարի անց Մարին կախվեց։

 6  Բրիջիդ Բարդո – Ռոջեր Վադիմ

Via tophdgallery.com

Բրիջիդ Բարդոն պատմության ամենասեքսուալ կանանցից մեկն է։ 1950թ.-ին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր, սկսեց հանդիպել ռեժիսոր Ռոջեր Վադիմի հետ, ով այն ժամանակ 22 տարեկան էր։ Վադիմը լրագրող, ռեժիսոր էր, ով լրջորեն տարված էր նրանով։ Նա ամուսնացավ Բարդոյի հետ 1952թ.-ին և պլաններ ուներ նրան կինոաստղ դարձնել։ Բարդոն ոգեշնչանքի աղբյուր դարձավ բազմաթիվ ֆիլմերի ստեղծման համար, այդ թվում՝ «Et Dieu créa la femme»-ի, որը թարգմանաբար նշանակում է «Եվ Աստված ստեղծեց կանանց»։ Վադիմը, ով Բարդոյից ամուսնալուծվելուց հետո ավելի ուշ ամուսնացավ Ջեյն Ֆոնդայի հետ, իր ողջ կյանքի ընթացքում Բարդոյին համարում էր իր հիմնական մուսան։

 5  Դորա Մար – Պաբլո Պիկասոյի մուսան

Via venetiancat.blogspot.com

Դորա Մարը ֆրանսիացի արվեստագետ էր, ով հայտնի էր իր լուսանկարչական, գեղանկարչական աշխատանքներով ու բանաստեղծություններով։ Մարն ու Պիկասոն սիրեկաններ էին։ Երբ նրանք հանդիպեցին, Պիկասոն 54, իսկ Մարը 28 տարեկան էր, ինչևէ, նրանք ոգեշնչում էին միմյանց։ Նրանց կրքոտ հարաբերությունները 9 տարի տևեցին, և այս տարիների ընթացքում Պիկասոն նկարեց Մարի բազմաթիվ տխուր դիմանկարներ։ Մարն իր անպտղության պատճառով տառապում էր դեպրեսիայից, և Պիկասոն պատկերում էր նրա այդ տխրությունն իր գեղանկարներում։ Ի վերջո, Պիկասոն կրկին մեկ այլ սիրուհու գիրկն անցավ, սակայն Մարը միշտ կհիշատակվի որպես նրա ամենաազդեցիկ մուսաներից մեկը։

 4  Մարգարտե ականջօղով աղջիկը – Յան Վերմեեր

Via en.wikipedia.org

Բոլորին հայտնի է այս գեղանկարը, ինչևէ, բոլորը չէ, որ գիտեն դրա պատմությունը։ Վերմեերի հայտնի և խորհրդանշական գեղանկարը պատկերում է գեղեցիկ կնոջ, ում անունը մինչև այսօր հայտնի չէ։ Այն ժամանակ, երբ նա ստեղծեց իր այս աշխատանքը, արվեստագետը բարձրաշխարհիկ մարդկանց էր նկարում։ Հենց սա է պատճառը, որ նրա այս գեղանկարը, որը շեղվում էր նրա ոճից, այդքան զարմացրեց։ Նա փորձում էր ցույց տալ կանացի էքսպրեսիայի ձգողականությունը։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» այժմ Վերմեերի ամենահայտնի գեղանկարն է, իսկ գեղանկարում պատկերված անծանոթ աղջիկը՝ պատմության ամենախորհրդանշական մուսաներից մեկը, ում ինքնությունը, սակայն, այդպես էլ մենք երբեք թերևս չենք իմանա։

 3  Փեթի Սմիթ և Ռոբերտ Մեփլթորփ

Patti Smith and Robert Mapplethorpe, 1969

Աշխարհահռչակ երգչուհի Փեթի Սմիթն ու հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Մեփլթորփը հայտնի են որպես արվեստագետներ, ովքեր, իրարից այդքան տարբեր լինելով, այդքան ներդաշնակ կերպով կարողացան գտնել միմյանց։ Միասին նրանք այնպիսի արվեստ ստեղծեցին, որը մի ամբողջ շարժում ծնեց։ Լուսանկարիչ Մեփլթորփն ու երգչուհի, երաժիշտ, բանաստեղծ Սմիթը հանդիպեցին միմյանց մի աշխարհում, որտեղ բոլորը նրանց դեմ էին, և նույնիսկ երբ Մեփլթորփը բաժանվեց Փեթիից, նրանք անբաժան էին։ Սմիթն ու Մեփլթորփը միմյանց մուսաներն էին ու լավագույն ընկերները։ Նրանք մոտիվացնում էին միմյանց 60-70-ականներին Նյու Յորքում քաղաքային պանկ-ռոք շարժման միջոցով։ Սմիթը՝ Մեփլթորփից ոգեշնչված, նույնիսկ գիրք է հեղինակել՝ «Պարզապես երեխաներ» խորագրով։

 2  Լի Միլլեր- Մեն Ռեյ

Via davidsartoftheday.blogspot.com

Լի Միլլերը կատարյալ մուսա էր։ Միլլերը որպես մոդել էր աշխատում արդեն մի քանի տարի, երբ նա հանդիպեց Կոնդե Մոնտրոս Նաստին՝ «Vogue» ամսագրի հիմնադրին։

Նա օգնեց Միլլերին իր կարճ, սակայն հաջող կարիերան սկսել նորաձևության աշխարհում՝ որպես մոդել։ Այնուհետև նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ պետք է վերապատրաստվեր հայտնի արվեստագետ Մեն Ռեյի կողմից։ Նրանք սիրահարվեցին և իրենց յուրահատուկ հարաբերությունները «փաստագրեցին» լուսանկարների միջոցով։ Աշխատանքներն ավելի շատ կենտրոնացած էին Միլլերի ու նրա առեղծվածային աուրայի վրա։ Ինչ-որ գրավիչ ու անհայտ մի բան կար նրա մեջ, ինչը ներշնչում էր Ռեյին։

 1  Էդիտ Սեդջվիկ – Էնդի Ուորհոլ

Via cosmic-orgasm.com

Հայտնի մոդել Էդիտ Սեդջվիկը հայտնի է որպես արվեստագետ, փոփ-մշակույթի հիմնադիր Էնդի Ուորհոլի հիմնական մուսա։ «Վայրի երեխան» իր ազատ ոգով գրավել էր Ուորհոլին՝ դառնալով նրա մուսան ու նրա ֆիլմերի հերոսուհին։ Սեդջվիկը հոգեպես անհավասարակշիռ էր և երկու անգամ հոսպիտալացվել է դրա համար։ Երբ նա հանդիպեց Էնդիին, երկուսն անբաժան դարձան, Էդիտը ցանկանում էր կյանքի նպատակ գտնել, իսկ Էնդին այնքան էր ներշնչվել նրանով, որ նրան տալիս էր այդ նպատակը։ Ինչևէ, Էդիտը մահացավ 28 տարեկանում ալկոհոլի ու դեղորայքի չարաշահման պատճառով, ինչի համար շատերն Ուորհոլին են մեղադրում։ Ինչևէ, Սեդջվիկի ազդեցությունը մշտապես զգացվել է Ուորհոլի աշխատանքներում։ Նրա մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել՝ «Factory Girl», որտեղ Էդիտին մարմնավորում է Սերենա Միլլերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել