Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու հնարավորությունը:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն՝ Կոնտեն կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին՝ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
46-ամյա մասնագետը հաջողության է հասել ազգային թիմի գլխավորությամբ՝ դուրս բերելով այն «Եվրո-2016»-ի եզրափակիչ մրցաշար: Սակայն Կոնտեն որոշել է չերկարաձգել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ ձգտելով վերադառնալ ակումբային աշխատանքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել