Wnews.am-ը գրում է.

новый коллаж

Նրանցից շատերը հավանաբար չէին էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ իրենց կողմից դաստիարակված զավակները զբաղեցնելու են պետական բարձր պաշտոններ եւ լուծելու են պետության համար կարեւորագույն խնդիրներ։

Wnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաների ծնողներին։

 

22

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ծնողների հետ

31398

Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին։

«Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել»,- իր հարցազրույցում ասել է նախագահի մայրը` տիկին Նորան։

Նա նշել է, որ իրեն ոչ թե որդու պաշտոնն է պետք, այլ առողջությունը։

4571361382603191

Նախագահի մայրը շարունակում է հասարակ քաղաքացու կյանքով ապրել Ստեփանակերտում։

՝«Բալա’ ջան, տի եշիլ մի (այդպես մի կարծի), վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն մեր քեթը ցից ա: Չէէ, մունք հասարակ մարդիկ ընք»,- ասում է տիկին Նորան։

 

 

middle_1441345909_6345312221256091364908657

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մայրը՝Աննա Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետն է։

«Ես երջանիկ եմ իմ դուստրերով, նրանց հաջողություններն իմ երջանկության գրավականն եմ համարում»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Մկրտչյանը։

Նա նաեւ նշել է, որ աշխատում է չթերանալ խոհանոցում, քանի որ դուստրերը սիրում են իր պատրաստած ուտեստները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել