Հոկտեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (2 արկ) և 82 մմ-ոց ականանետերից (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել