Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կնոջը՝ Նատալիա Նալբանդյանին։
Նատալիա Նալբանդյանն Էդվարդ Նալբանդյանին մեկ դուստր է պարգեւել, ով արդեն 32 տարեկան է։
«Ես, ցավոք, միայն մեկ երեխա ունեմ: Այդպիսի բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի կանգ չառնեն, առնվազն 2 երեխա ունենան: Առայժմ թոռնիկներ չունեմ, բայց շատ եմ ուզում եւ արդեն պատրաստ եմ դրան»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Նալբանդյանը։
Նատալիա Նալբանդյանն արդեն երկար տարիներ է ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա «Բարի գալուստ Հայաստան-» դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահն է:
Դեռեւս 2009 թվականին բացված ասոցիացիայի նպատակն է հեշտացնել արտասահմանցի դիվանագետ ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք` նրանց կեցությունը Հայաստանում հնարավորին չափ հետաքրքիր եւ հաճելի դարձնելու համար:
Ասոցիացիան նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում։
Նատալիա Նալբանդյանը ասոցիացիայի շրջանակներում պարբերաբար հանդես է գալիս տարբեր բարեգործական միջոցառումների կազմակերպման նախաձեռնությամբ, որոնցից գոյացած հասույթը հատկացվում է բարեգործական նպատակներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





