lennpostՋոն Լենոնը տղամարդկանց հետ քնելու ցանկություն ունեցել է, սակայն այդ քայլին չի գնացել իր կաշկանդվածության պատճառով: Այս մասին ասել է երաժշտի այրին` Յոկո Օնոն, The Daily Beast-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Մենք այդ մասին երկար զրույց ենք ունեցել, և մենք հանգել ենք եզրակացության, որ երկուսս էլ բիսեքսուալ ենք: Սակայն մենք թաքցնում ենք մեր մյուս կողմը, քանի որ հասարակությունը հավանության չի արժանացնում դա»,- հստակեցրել է Յոկո Օնոն:

Նա նաև մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Լենոնը քնել է Բրայան Էփշթեյնի` The Beatles-ի մենեջերի հետ: Էփշթեյնը միասեռական էր, և Լենոնը նկարագրել է նրա հետ հարաբերությունները «գրեթե սիրավեպ, բայց չիրականացված»: Յոկո Օնոն նշել է, որ Ջոնն այդ մասին իրեն պատմել է «և ես չեմ կարծում, որ նրանց միջև սեքս է եղել»:

Ըստ նրա` Լենոնն ասել է, որ չի քնել տղամարդկանց հետ, քանի որ բավականաչափ գրավիչ ոչ ոքի չի գտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել