Tert.am–ը գրում է.

59-ամյա չինուհին 35 տարի երկարացրել է մազերը, քանի որ հավատում է, որ երկար մազերը օգնում են պահպանել երկարակեցությունն ու առողջությունը:

Daily Mail-ը անդրադարձել է Յունան նահանգի բնակչուհուն` Գու Մեյինգին, ով վերջերս չինական լրատվամիջոցներին է ցուցադրել  2.45 մետր երկարության հասնող մազերը: Չինուհին մազերը հավաքել և մեկ հյուս էր կապել:

Իրական «Ռապունցելը» մտադիր է գրանցվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Նա մազերը սկսել է երկարացնել  1980-ից, երբ 24 տարեկան էր:

Այժմ նա սովորություն ունի մազերի հյուսը փաթաթել գոտկատեղին կամ գլխարկի տեսք տալով հավաքել գլխի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել