Կարելի՞ է, արդյոք, երիտասարդ հանգուցյալի անունով կոչել նորածին երեխային168.am–ը գրում է.

– Կարելի՞ է, արդյոք, երիտասարդ հանգուցյալի անունով նորածին երեխային կոչել: Մորաքույրս խորհուրդ չի տալիս՝ ասելով, որ մանուկս կարժանանա նույն ճակատագրին, ինչ ունեցավ ամուսնուս հանկարծամահ երիտասարդ եղբայրը: 

– Ձեր մորաքրոջ կարծիքն ամբողջությամբ սնոտիապաշտություն է: Այն որևէ լուրջ հիմք չունի: Անշուշտ, կարող եք երեխային տալ Ձեր ցանկացած անունը, որը կարող է լինել ի հիշատակ սիրելի անձնավորության:

Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել