Նորաթուխ «գրողների» մի տեսակ ունենք, որոնց թվում է, թե իրենք եթե լպիրշ ու ամբարտավան պահեն իրենց կամ բերաններն ափռ-ցփռ շաղ տան ու ամեն երկրորդ բառը քֆուր գրեն, ապա Չարենցի մակարդակի գրող պիտի համարվեն, ինչ է թե լսել կամ կարդացել են, թե Չարենցն էլ մեկ-մեկ քֆուր էր տալիս ու սրան-նրան պորտատեղադրում անում, կամ եթե իրենց սեռական կյանքը տարբեր մանրամասնություններով գրեն, ապա Սևակի պես հավերժ երիտասարդների սիրելին կդառնան, ինչ ա թե լսել են, թե Սևակը «դոնժուան» է եղել։
Դե արի ու մի ասա... այ չկայացածներ... լպիրշությունն ու ամբարտավանությունն ու, ընդհանրապես, թերությունները հանճարի ցուցանիշ չեն... դրանք հանճարներին «ներվող մեղքեր են»... Խելքներդ գլուխներդ հավաքեք... Եթե ձեզ թվում է, թե ճախրում եք տիեզերքում, էդ դեռ չի նշանակում, որ հասել եք Աստղերին... Շատ հավանական է, որ ազատ անկման արագացմամբ գահավիժում եք պարզապես, ու դիմադրություն էլ չկա...