panda1411Տորոնտոյի գազանանոցը հայտարարել է Չինաստանից վարձակալությամբ վերցված պանդայի` երկու քոթոթ լույս աշխարհ բերելու մասին: Էր Շուն անունով պանդան երեքշաբթի վաղ առավոտյան երկու ձագ է լույս աշխարհ բերել՝ յուրաքանչյուրը 200 գրամից քիչ քաշով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հայտարարությունում ասվում է, որ դրանք Կանադայում ծնված առաջին պանդաներն են: Չնայած որ մայրն ու ձագերն իրենց լավ են զգում` մի քանի ամիս նրանք կմնան կենդանաբանական այգու ծնարանի բաժնում: Քոթոթների հայրը դեռևս պարզ չէ, քանի որ արհեստական բեղնավորում արվել է 3 արու պանդաների սերմերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել